Prometheus Global Media

Prometheus Global Media
Տեսակբիզնես ձեռնարկություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված2009
Լուծարված2015
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Կայքprometheusgm.com(անգլ.)

Prometheus Global Media, ամերիկյան B2B մեդիա-ընկերություն, տեղակայված է Նյու Յորքում։ Ընկերությունը կազմավորվել է 2009 թվականի դեկտեմբերին, երբ Nielsen Company-ն վաճառել է իր ժամանցային և մեդիա մասերը Pluribus Capital Management-ին և Guggenheim Partners-ին[1]։ Guggenheim-ը իր հերթին գնել է Pluribus-ի մասնաբաժինը 2013 թվականի հունվարին, ամբողջովին տնօրինելով Prometheus Global Media-ն, որպես իր Guggenheim Digital Media-ի մաս։

Prometheus Global Media ընկերությանն են պատկանում ժամանցային արդյունաբերության խոշորագույն հրատարակչությունները և դրանց թվային տարբերակները, որոնցից են՝ Adweek, Backstage, Billboard, Film Journal International և The Hollywood Reporter:

2015 թվականի դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ Guggenheim-ը պատրաստվում է առանձնացնել իր մեդիա մասը որպես առանձին խումբ, որը կղեկավարի Թոդ Բոհլը։

  1. «Adweek Group Among Titles Sold to e5 Global Media Holdings». Ad Age. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.

Developed by StudentB